Մենք հասկանում ենք լավ մարզավիճակում լինելու կարևորությունը՝ նույնիսկ ճանապարհորդելիս: Ահա թե ինչու ենք առաջարկում լիովին կահավորված մարզասրահ, որը կօգնի ձեզ պահպանել մարզավիճակը: Ուրեմն ինչու՞ չսկսել ձեր օրը մեր մարզասրահում մարզվելով, որին հաջորդում է առողջ նախաճաշը մեր հյուրանոցում:
Մենք տրամադրում ենք անվճար սրբիչներ և ջուր։
Աշխատանքային ժամերը՝ 06.30-23.00
Մենք կարևորում ենք ձեր անվտանգությունը և խնդրում ենք պահպանել մարզասրահի կանոնները:
Մարզասրահի կանոններ
* Մշտապես պետք է կրել պատշաճ մարզական հագուստ, ներառյալ սպորտային շապիկ ու փակ սպորտային կոշիկներ:
* Սարքավորումները պետք է օգտագործվեն անվտանգ և պատասխանատու ձևով, իսկ կշռաքարերն օգտագործելուց հետո պետք է տեղադրել իրենց տեղերում:
* Արգելվում է սննդի և խմիչքի օգտագործումը մարզասրահում ՝ բացառությամբ փակ շշով ջրի:
* Արգելվում է բարձրաձայն խոսելը, ներառյալ բջջային հեռախոսով բարձրաձայն խոսելը մարզասրահում:
* 12 տարեկանից փոքր երեխաներին պետք է ուղեկցի մեծահասակը։
* Խորհուրդ չի տրվում մարզվել, եթե բժշկի կողմից արգելող ցուցում կա, կամ եթե չունեք համապատասխան ֆիզիկական պատրաստվածություն։
* Գույքային վնասի դեպքում հյուրանոցի տնօրինությունն իրեն իրավունք է վերապահում տույժեր կիրառել պատասխանատու կողմի նկատմամբ:
* Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում առանց հսկողության թողնված անձնական իրերի կորստի կամ վնասի համար:
* Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում մարզումների ընթացքում ստացած վնասվածքների համար:
* Հյուրանոցն իրեն իրավունք է վերապահում չեղյալ համարել մարզասրահի արտոնությունները այս կանոնները խախտող հյուրերի համար:
Price
Free