«Հայասա Երևան» հյուրանոցը “Հայասա Հոսպիթալիթի” գրուպի մի մասն է կազմում, որի տեսլականն է՝ դառնալ լավագույն ընտրությունը ճանապարհորդների համար Երևանում և նրա սահմաններից դուրս և “Հայասա Հոսպիթալիթի” գրուպը դարձնել վստահելի տեղական բրենդ՝ հայտնի իր նորարարությամբ:
«Հայասա Երևան» հյուրանոցը բոլորովին նոր տեղական հյուրանոց է՝ ժամանակակից ինտերիերով պատմական շենքում՝ կառուցված հայկական պատմական հուշարձանների՝ Սարդարապատի, Չարենցի կամարի և այլնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի ձեռագրով: Պատերի աչք շոյող էթնիկական տարրերը ցույց են տալիս հայկական մշակույթից մի հատված:
Գտնվելով Երևանի կենտրոնում՝ այն կատարյալ ընտրություն է գործարար, անհատ և խմբային ճանապարհորդների համար: Այն գտնվում է Սարյան փողոցին մոտ, որտեղ անցկացվում են գինու փառատոններ, կան սրճարաններ և ռեստորաններ, իսկ Կասկադ համալիրից, Օպերային թատրոնից և Հանրապետության հրապարակից մի քանի րոպե հեռավորության վրա ։ Հյուրի համար հիանալի հնարավորություն է զբոսնել Երևանում և զգալ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի մթնոլորտը։
Մենք առաջարկում ենք 88 սենյակ 5 կատեգորիաներով՝ ստանդարտ, բարձրակարգ, դելյուքս, սուպերիոր դելյուքս և էքսեքյութիվ սյութեր՝ բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝
46 Ստանդարտ թվին
13 Ստանդարտ քինգ
10 Սուպերիոր քինգ
5 Դելյուքս
9 Սուպերիոր դելյուքս
1 Սուպերիոր դելյուքս՝ հենաշարժողական սահմանափակումներ ունեցող անձանց համար
2 Էքսեքյութիվ սյութ
1 Ռոյալ սյութ
1 Լեո սյութ
Մեր թիմն անհամբեր սպասում է ձեզ հյուրընկալելու, երբ պլանավորեք ձեր հանգիստը Հայաստանի պատմական Երևան քաղաքում:
Մենք հավատում ենք, որ միասին աշխատելով է, որ մենք կարող ենք ստեղծել կայուն ապագա:
«Fragment» սրահը կատարյալ վայր է ձեր հատուկ միջոցառման համար: Մեր ֆունկցիոնալ սրահը կարող է…
Բարի գալուստ 24 /7 «Page» լաունջ բար, որը գտնվում է Երևանի սրտում: Մեր բարն…
Մենք հասկանում ենք լավ մարզավիճակում լինելու կարևորությունը՝ նույնիսկ ճանապարհորդելիս: Ահա թե ինչու ենք առաջարկում…