Այս դեկտեմբերին «Հայասա Երևան» հյուրանոցը հպարտությամբ նշում է իր առաջին տարեդարձը: Ընդամենը մեկ տարի առաջ նույն ժամանակ, Երևանն ընդունեց ևս մեկ հյուրանոց, որտեղ միախառնվել են հին Երևանի պատմական հմայքը ժամանակակից հարմարավետության հետ: Այս նշանակալից օրը հյուրանոցի ձեռքբերումների տոնն է և հիանալի առիթ՝ հետ նայելու, թե ինչպես սկսվեց ամեն ինչ:
Սկիզբը. Պատմական շենքին տալով նոր շունչ
Շենքը, որտեղ այժմ գտնվում է «Հայասա Երևան» հյուրանոցը, Երևանի պատմական ժառանգության անբաժանելի մասն է։ 20-րդ դարի սկզբին կառուցված այս կառույցը դիմակայել է ժամանակի փորձություններին և ենթարկվել տարբեր փոխակերպումների։ Այդուհանդերձ, ճարտարապետական հարստությունն ու մշակութային արժեքը, որը ներդրված է դրա հիմքում, դարձավ հյուրանոցի վերածման հիմնաքարը:
Շենքն ի սկզբանե նախագծվել է անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից, ում աշխատանքները համարվում են հայկական մշակույթի խորհրդանիշները: Հայտնի իր ազգային ոճով, մանրուքների նկատմամբ մանրակրկիտ ուշադրությամբ և խոր մշակութային արմատներով՝ Իսրայելյանը (1908-1973) 20-րդ դարի Հայաստանի խոշորագույն ճարտարապետներից մեկն է։ Նրա ստեղծագործությունները, ինչպիսիք են Սարդարապատի հուշահամալիրը, «Զվարթնոց» օդանավակայանի, Արարատ կոնյակի գործարանի և Չարենցի կամարի նախնական նախագծերը, ազգային ինքնության և նորարարական մոտեցումների յուրահատուկ մարմնավորումն են:
«Հայասա» հյուրանոցի շենքն արտացոլում է Իսրայելյանի ճարտարապետական ձեռագիրը՝ համատեղելով հայկական ավանդական շինարարական տեխնիկան նրբագեղության հետ.
- Ճակատ: Ճակատային հատվածը զարդարված է հայկական ավանդական զարդանախշերով և Իսրայելյանի ստեղծագործությանը բնորոշ սիմետրիկ ձևավորումներով։ Բարձրորակ տուֆն ու բազալտը ընդգծում են կառույցի ամրությունը և պատմությունը:
- Սյուներ և կամարներ. ճակատի եզակի սյունաշարերը ընդգծում են դասական և ավանդական հայկական ճարտարապետական տարրերի ներդաշնակությունը
- Դետալներ. Իսրայելյանի հատուկ ուշադրությունը դետալների նկատմամբ շինությանը տալիս է հստակ պատմամշակութային նշանակություն
2018 թվականին «Հայասա Հոսփիթալիթի» գրուպը ձեռնարկեց այս պատմանակն շենքի վերականգնման և նոր շունչ հաղորդելու շինարարական ծրագիր: Ճարտարապետական և վերականգնողական աշխատանքները վստահվել են «Գրաֆիտ» ընկերությանը, որը մասնագիտացած է պատմական շենքերի վերանորոգման և նորարարական լուծումներ ներդնելու մեջ։ Առաջնային նպատակն էր պահպանել շենքի պատմական տեսքն ու դետալները՝ միաժամանակ այն հարմարեցնելով ժամանակակից հյուրանոցի չափանիշներին:
«Գրաֆիտ»–ը համատեղել է հայկական ավանդական ճարտարապետության պահպանման լավագույն փորձը ժամանակակից տեխնոլոգիաների ինտեգրման հետ՝ պահպանելով շենքի պատմական արժեքը՝ միաժամանակ դառնալով ժամանակակից հարմարավետության խորհրդանիշ:
Շինարարության ընփացքը
Շինարարության ամենակարևոր փուլերից մեկը շենքի պատմական ճարտարապետական տարրերի մանրակրկիտ վերականգնումն էր: Հայկական ավանդական մոտիվներով զարդարված ճակատը խնամքով վերականգնվել է՝ օգտագործելով տեղական այնպիսի հումք, ինչպիսիք են բազալտը և տուֆը:
Հյուրանոցը վերակառուցվել է էներգաարդյունավետ տեխնոլոգիաներով և ժամանակակից ինժեներական լուծումներով, որպեսզի բավարարի ժամանակակից կարիքները՝ պահպանելով իր պատմական էությունը:
Արդյունքը. «Հայասա» հյուրանոցի ծնունդը
2023 թվականի դեկտեմբերին «Հայասա Երևանը» հյուրանոցը բացեց իր դռները՝ առաջարկելով հյուրընկալության նոր ստանդարտ։ Այն ոչ միայն հյուրանոց է, այլև մշակութային հանգույց, որտեղ յուրաքանչյուր հյուր կարող է զգալ հին Երևանի ոգին զուգորդված ժամանակակից հարմարավետության ուժի հետ:
Այսօր՝ մեկ տարի անց, Հայասան կանգնած է որպես Երևանի նոր խորհրդանիշ՝ կամրջելով անցյալն ու ներկան, ողջունելով հազարավոր այցելուների և ծառայելով որպես հյուրընկալության ոլորտում նորարարության վառ օրինակ։
Շնորհակալություն այս ճանապարհորդության մի մասը լինելու համար: Հայասայի պատմությունը դեռ նոր է սկսվում։